ARMAZEG-ի մասին

Tempus-ի ARMAZEG նախագիծը նպատակ ունի խթանելու կրթական բարեփոխումներ հայկական և վրացական համալսարաններում՝ գլոբալացման մարտահրավերներին արձագանքելու համար։ Հիմնական նպատակն է նպաստել հեռավար ուսուցման ներդրմանը՝ շեշտը դնելով հարատև կրթության մեթոդոլոգիաների զարգացման վրա։ Նախագիծը կիրականացվի մի շարք հետևողական քայլերով․

1. Հեռավար ուսուցման ոլորտում ընթացիկ վիճակի գնահատում,

2. Տեսլականի և ներմուծման ռազմավարության մշակում,

3. Հեռավար ուսուցման կենտրոնների հիմնում հայկական և վրացական գործընկեր կազմակերպություններում,

4. Դասավանդող անձնակազմի մասնագիտացում հեռավար ուսուցման ոլորտում,

5. Փորձնական ծրագրերի գործարկում։

 ARMAZEG նախագիծը ներառում է 12 գործընկեր կազմակերպություն Եվրոպայից և Անդրկովկասից։ Նախագծի իրականացման համար չորս հայկական և երեք վրացական կազմակերպությունները հիմնվում են եվրոպական երեք գործընկեր համալսարանների օժանդակության և փորձի վրա։