Նորություններ

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ և ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
06 Հունիս, 2017

ARMAZEG ծրագրի շրջանակներում կազմակերպված ավարտական կոնֆերանսը և աշխատանքային հանդիպումը տեղի ունեցան մայիսի 31-ին: Հայաստանում կոնֆերանսը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում, իսկ Վրաստանում՝ Սուրբ Անդրեաս Նախակոչի անվան վրացական համալսարանում: Օրակարգի համար սեղմել այստեղ: Հայաստան Վրաստան Մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին իրենց ինստիտուտներում ծրագրի արդյունքների մասին, ներկայացրեցին հեռավար կրթության...


ARMAZEG 6-րդ Գործընկերային Հանդիպումը
05 Մայիս, 2017

Սույն թվականի ապրիլի 27-28-ը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ARMAZEG ծրագրի վերջին՝ 6-րդ գործընկերային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի բոլոր աշխատանքային փաթեթներին վերաբերող բազմաթիվ հարցեր: Գործընկեր համալսարանների ներկայացուցիչները գնահատեցին կատարված աշխատանքը և վերջնական քայլերը՝ ծրագիրը բարեհաջող ավարտին հասցնելու համար: Որոշվեց, որ ծրագրի վերջնական գիտաժողովը տեղի է ունենալու 2017 թ. մայիսի 19-ին միաժամանակ Հայաստանում և Վրաստանում: Հայկական կողմից գիտաժողովը կազմակերպվելու է ՀՀ ԳԱԱ  Ինֆորմատիկայի...


Ուսումնական հանդիպում Թբիլիսիում
09 Նոյեմբեր, 2016

Հոկտեմբերի 24-ին և 25-ին Թբիլիսիում տեղի է ունեցել ուսումնական հնադիպում ARMAZEG ծրագրի դասախոսների համար։ Երկօրյա միջոցառումը մեկնարկել է Սուրբ Անդրեաս Նախակոչի անվան վրացական համալսարանի լսարանում, ապա շարունակվել Վրացական տեխնիկական համալսարանի հեռավար կրթության նոր վերանորոգված կենտրոնում։ Հայկական և վրացական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները ստուգել են իրենց տեսական գիտելիքները, որոնք ստացել էին նախօրեին Լյուվենի կաթոլիկ համալսարանի տեխնիկական անձնակազմի և Գրանադայի համալսարանի ներկայացուցչի դասախոսությունների ընթացքում։...


Գործընկերային հանդիպում Թբիլիսիում
09 Նոյեմբեր, 2016

Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ARMAZEG ծրագրի գործընկերների հերթական հանդիպումը Վրացական տեխնիկական համալսարանի ժողովների դահլիճում։ Լյուվենի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչն անդրադարձավ ծրագրի իրականացման հետ կապված կառավարման հարցերին։ Հեռավար կրթության կենտրոնների համար նախատեսված սարքավորումների երկորդ մասի ձեռքբերումը, պիլոտային դասընթացքների պատրաստումը, տեղեկության տարածումը և այլ հարցերը քննարկման հիմնական թեմաներն էին։ Գործընկերները համաձայնության եկան դիմելու Եվրահանձնաժողովին՝ նախագիծը 6 ամսով երկարաձգելու խնդրանքով։...


Վերապատրաստում և գործընկերային հանդիպում Թիֆլիսում
19 Հոկտեմբեր, 2016

Սույն թվականի հոկտեմբերի 24-25-ը Վրաստանի պոլիտեխնիկական համալսարանում տեղի է ունենալու հեռավար ուսուցման կենտրոնների անձնակազմի վերապատրաստման դասընթաց, որին հաջորդելու է գործընկերների հանդիպումը հոկտեմբերի 26-ին:    


The Last Study Visits to Europe
23 Դեկտեմբեր, 2015

The representatives of the Armenian and Georgian Partner Institutions have participated in the last study visits to Europe, which took place 26-27 October 2015 at the University of Florence, Italy; 29-30 October 2015 at the University of Granada, Spain; and 7  December 2015 at KU Leuven, Belgium. The study visits focus on teacher training “Strategies to approach teacher training and capacity building in higher education institutions (mainly regarding e-learning).” The European partners presented the core principles and strategies for teacher training and development, as well as their individual experiences. The University of Florence program included topics on Distance learning in the initial education of Primary school teachers: e-Twinning and Moodle in the institutional didactics; BarCamp as a blended lifelong-learning tool for educators; Teacher training in the workplace in the context of educational programs for prisoners: Web Learning Group and Pebble multilingual...


Partner Meeting at KU Leaven
23 Դեկտեմբեր, 2015

The ARMAZEG project partner meeting took place on December 8, 2015 at KU Leaven. The partners summed up the last study visits on the strategies to approach teacher training and capacity building in higher education institutions and discussed other ongoing issue on the agenda. The ARMAZEG project is on the stage of establishing e-learning centers in the Armenian and Georgian partner institutions, which includes the elaboration of business strategies, selection and training of staff and purchase of necessary equipment. These questions were raised and discussed during the meeting. The partners also presented their plans on pilot projects and discussed the quality framework. Work package leaders presented their progress on the topics concerned.  


Հեռանկար ուսուցողի համար
10 Նոյեմբեր, 2015

Ֆլորենցիայի համալսարանի դոցենտ Անդրեաս Ֆերմիկոնին ARMAZEG նախագծով  ուսուցման համար Ֆլորենցիայի Տեխնիկական դպրոց այցելած վրացի և հայ գործընկերներին ներկայացրեց իր փորձառությունը հեռավար ուսուցման բնագավառում և այցելության ընթացքում քննարկվելիք թեմաները:  Այստեղ կարող եք գտնել  նրա ներկայացրած նյութի սլայդերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ օգտակար հղումներ:


Ուսումնական այցեր ռազմավարության, ուսուցիչների ուսուցման և ունակության զարգացման մոտեցումների թեմաներով
26 Հոկտեմբեր, 2015

Նախագծի հայկական և վրացական գործընկերները կմասնակցեն հոկտեմբերի 26-27-ը  Իտալիայի Ֆլորենցիայի համալսարանում,  հոկտեմբերի 29-30-ը Իսպանիայի  Գրանադայի համալսարանում  և դեկտեմբերի 7-ին  Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում նախատեսված ուսումնական այցերին, որին կհաջորդի ARMAZEG գործընկերական հանդիպումը դեկտեմբերի 8-ին: Այս անգամ ուսումնական այցերի մասնակիցները կկենտրոնանան  բարձրագույն կրթական համակարգում ուսուցիչների ուսուցման և ունակությունների զարգացման (գլխավորապես էլեկտրոնային ուսուցման ուղղությամբ) վրա: Այս ուսուցման թիրախային...


ARMAZEG մոնիտորինգային այց
20 Հոկտեմբեր, 2015

EACEA-ից  (Սուրբ Անդրեաս նախակոչի ազգային վրացական համալսարան, Թբիլիսիի պետական համալսարան, Վրացական տեխնիկական համալսարան) Կարոլինա Կարբուսկայտեն, ով նաև TEMPUS –ի գրասենյակի ներկայացուցիչն է,  ARMAZEG նախագծի շրջանակներում  մոնիտորինգային այց է կատարել: Այցի նպատակն էր տեղեկանալ մինչ այսօր ծավալած գործունեության և ստացած արդյունքների, ինչպես նաև ՝  նախագծի իրականացման ընթացքում կամ ֆինանսական ներդրումների իրականացման ճանապարհին  խոչընդոտների առկայության մասին: Հոդվածը՝ տես SANGU վեբ-կայքում


Տեմպուսի նիստը Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների 2015 թ. գիտաժողովում
12 Հոկտեմբեր, 2015

2015 թ. սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 2-ը Երևանում տեղի ունեցավ Համակարգչային գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային հերթական գիտաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը (ԻԱՊԻ): Գիատժողովը նպատակ ուներ խթանելու հետազոտողների միջև  գիտական և տեխնիկական տեղեկատվության փոխանակումը: Սեպտեմբերի 29-ին, ՛Տեղեկատվական տեխնոլոգիաները  կրթության մեջ՛ քննարկման ժամանակ ներկայացվել է  Տեմպուսի մի քանի հաջողված նախագծեր ու կիրառության լավագույն նմուշներ և դրանց ազդեցությունը բարձրագույն կրթության...


ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ
17 Հունիս, 2015

Ձեռնարկը նախատեսված է բարձրագույն կրթության մեջ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման  և ինստիտւցիոնալ ու ազգային  մակարդակով որակի ապահովման նպատակով  էլեկտրոնային կրթության ազդեցության գործոնի մասին տեղեկատվություն ապահովելու և ուղեցույց տրամադրելու համար: Այն տեղեկատվություն է տալիս և ներկայացնում է մյուսների փորձը՝ էլեկտրոնային կրթության գործընկեր հաստատությունների պատրաստած որակի ապահովման ուղենիշային աշխատանքի արդյունավետության մասին, ինչպես նաև քննարկումների և նախագծի ընթացքում հաստատությունների և...


Հանդիպում Թբիլիսիի տեխնիկական պետական համալսարանի պրոռեկտորի հետ
28 Մայիս, 2015

Մայիսի 21-22-ին Թբիլիսիի Սուրբ Անդրեաս Նախակոչի անվան համալսարանում տեղի ունեցավ ARMAZEG  գործընկերային երրորդ հանդիպումը: Մայիսի 22-ին  ARMAZEG նախագծի գործընկերները հանդիպում ունեցան Թբիլիսիի պետական տեխնիկական համալսարանի ռազմավարական զարգացման գծով պրոռեկտոր՝ դոկտոր Հովսեփ Սուլուկվաձեի և նույն համալսարանի ճշգրիտ և բնական գիտությունների, բժկության, բիզնեսի և տնտեսության և հոգեբանության և կրթության ֆակուլտետների մի շարք աշխատակիցների հետ: ARMAZEG նախագծի համակարգող Մարիետ Վրիենսի (Լուվենի Կաթոլիկ համալսարան) համառոտ ելույթից հետո, ներկաները...


Որակի մոդելները առցանց և բաց կրթության համակարգում. դրությունն աշխարհում և խորհուրդներ
27 Մայիս, 2015

Այս թեման կարող է գրավել նրանց, ովքեր հետաքրքրվում են առցանց և ճկուն բարձրագույն կրթությամբ: Զեկույցում ներկայացվում է առցանց և բաց կրթության գլոբալ մոդելների տեսությունը՝ մի տեսություն, որ ճիշտ պահին է հայտնվել, քանի որ ներկայումս մշակվում է <<Գլոբալ կրթություն 2030>> ծրագիրը, որը պետք է փոխարինի <<Կրթություն բոլորի համար>> (ԿԲ) ծրագրին: Զեկույցը անդրադառնում  է առցանց և բաց կրթության համակարգերի որակի բազմակողմանի բնույթին և դրանց առաջացրած խնդիրների բազմությանը: Այն պնդում է, որ առցանց կրթության որակի գնահատումն այնքան բարդ է,...


Armazeg նախագծի տեսլականը, ռազմավարությունը և նպատակները Բեռնավորման համար հասանելի փաստաթղթեր
18 Մայիս, 2015

Փաստաթուղթը ներկայացնում է ARMAZEG-ի տեսլականը, ռազմավարությունն ու նպատակները:  ARMAZEG-ի տեսլականով նախանշվում է այնպիսի ապագա, երբ բարձրագույն կրթության հաստատությունները Հայաստանում և Վրաստանում կօգտագործեն տեխնոլոգիաները սովորական և ի կեանս կրթության զարգացման համար: Մասնավորապես, էլեկտրոնային կրթությունը որպես միջոց կծառայի. ճկուն կերպով կազմակերպելու  և հասանելի դարձնելու էլեկտրոնային կրթությունը , բարելավելու կրթական պրոցեսը՝ կրթական նոր մեթոդների նախաձեռնության միջոցով, խթանելու կրթության  գիտահետազոտական հիմքի վրա դնելու...


Կրթություն և կարիերա ԷՔՍՊՕ 2015
18 Մայիս, 2015

Ապրիլի 21-23-ը  ԼՕԳՕՍ ԷՔՍՊՕ կենտրոնում կազմակերպեց 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը՝ <<Կրթություն և կարիերա ԵՔՍՊՕ 2015>>: Այն տեղի ունեցավ <<Երևան Էքսպօ>> ցուցահանդեսային համալիրում: Օրբելու անվ. ինստիտուտը ԷՔՍՊՕ-ին մասնակցել է որպես Մագիստրոսի աստիճան շնորհող և հետդոկտորանտուրա ծրագիր իրականացնող կազմակերպություն: Ցուցահանդեսում ներկայացվել է ARMAZEG ծրագիրը և ներկաներին բաժանվել են ծրագրի մասին պատմող հայերեն ու անգլերեն բուկլետներ: Առանձին բաժին է բացվել <<Էրազմուս+՛ տաղավարում>>, որտեղ Ազգային Էրազմուս+ հայաստանյան...


Հանդիպում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ
10 Ապրիլ, 2015

Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնը ս.թ. մարտի 11-ին ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կազմում մասնակցել է Երիտասարդ գիտաշխատողների աջակցման ծրագրի (ԵԳԱԾ) շահառուների գործունեությանը նվիրված expo-ցուցահանդեսին։ Ցուցահանդեսին այցելած  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, որից հետո ակադեմիայի Նախագահության նիստերի դահլիճում տեղի է ունեցել Նախագահի հանդիպումը ԵԳԱԾ պատասխանատուների և երիտասարդ գիտնականների հետ, որի ընթացքում Սերժ Սարգսյանին ներկայացվել է 2013 թ....


Հանդիպում Հայաստանում Էրազմուս + ծրագրի ազգային գրասենյակում
10 Ապրիլ, 2015

Սույն թվականի ապրիլի 7-ին ARMAZEG-ի հայկական թիմը հետաքրքիր և բազմաբովանդակ հանդիպում ունեցավ հայկական e-Learning ցանցի (ArmeLNet) և գերմանական GIZ կազմակերպությունում e-Learning ծրագրերի համակարգող Յուլիա Ստակյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին ARMAZEG-ի և ArmeLNet-ի համագործակցության հեռանկարները, ինչը կարող է մեծապես նպաստել ARMAZEG ծրագրի հաջող իրականացմանը`հաշվի առնելով ArmeLNet-ի մեծ փորձը Հայաստանում հեռավար ուսուցման ներդրման և զարգացման գործում։ Հանդիպմանը Յուլիա Ստակյանը ներկայացրեց հեռավար ուսուցման առկա վիճակը Հայաստանում, համակարգի ուժեղ և թույլ կողմերը,...


Զեկույց Հայաստանում և Վրաստանում հեռավար ուսուցման ոլորտի ընթացիկ վիճակի մասին
09 Փետրվար, 2015

Այս զեկույցը ներկայացնում է Հայաստանում և Վրաստանում հեռավար ուսուցման ոլորտի ընթացիկ վիճակը, ինչպես նաև հեռավար և հարատև կրթության կիրառելիության հնարավորությունները: Այն ընդգրկում է Հայաստանում և Վրաստանում հարատև կրթության և հեռավար ուսուցման համակարգերի վիճակի մոնիթորինգային վերլուծությունը, ինչպես նաև իրավիճակի գնահատականը գործընկեր համալսարաններում: Զեկույցը հանդիսանում է միասնական տեսլականի ու ռազմավարության մշակման և ARMAZEG ծրագրի շրջանակներում հարատև կրթության համար հեռավար ուսուցման ներդրման մեկնակետ։ Զեկույցը կարող եք

Ուսումնական այցեր երեք եվրոպական համալսարաններ
06 Հունվար, 2015

Գործընկերությունը նախապատրաստում է այցելություն Լյուվենի կաթոլիկ համալսարան, ինչպես նաև Ֆլորենցիայի և Գրանադայի համալսարաններ՝ եվրոպական գործընկերների հետ հեռավար ուսուցման կենտրոնների ստեղծման տեխնիկական մանրամասները քննարկելու համար։ Քննարկման համար նախատեսված թեմաներն են. Moodle հարթակի կառավարումը առանձին կազմակերպություններում Հեռավար ուսուցման կենտրոնների առաքելությունն ու գործառույթները և տեղը Մարդկային ռեսուրսների կառավարումը հեռավար ուսուցման կենտրոններում (անձնակազմերի կառուցվածքը, կարողությունների զարգացումը և այլն) Բիզնես...


ARMAZEG ծրագրի ինտերնետային կայքի գործարկումը
30 Նոյեմբեր, 2014

Ուրախ ենք տեղեկացնելու, որ գործարկվել է ARMAZEG ծրագրի ինտերնետային կայքը։ Կայքի միջոցով մենք նպատակ ունենք բարձրացնել հասարակական տեղեկացվածության մակարդակը մեր աշխատանքի մասին, տրամադրել մեր հնարավոր լսարանին դյուրահաս միջոց՝  ARMAZEG ծրագրի նախաձեռնություններին ծանոթանալու համար, ցույց տալ՝ թե ինչպես կարելի է ընդգրկվել ծրագրի մեջ և օգտվել դրանից, ձեռք բերել թարմ տեղեկատվություն տարածաշրջանում հեռավար ուսուցման ծրագրերի և զարգացումների վերաբերյալ: Կայքն ունի բլոգ-նորությունների բաժին, որը թարմացվելու է ARMAZEG ծրագրի գործընկերների...