ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ և ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

06 Հունիս, 2017

ARMAZEG ծրագրի շրջանակներում կազմակերպված ավարտական կոնֆերանսը և աշխատանքային հանդիպումը տեղի ունեցան մայիսի 31-ին:

Հայաստանում կոնֆերանսը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում, իսկ Վրաստանում՝ Սուրբ Անդրեաս Նախակոչի անվան վրացական համալսարանում: Օրակարգի համար սեղմել այստեղ: Հայաստան Վրաստան

Մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին իրենց ինստիտուտներում ծրագրի արդյունքների մասին, ներկայացրեցին հեռավար կրթության կենտրոնների հիմնումը և պիլոտային ծրագրերի մշակումը: Մասնակիցներն անդրադարձան նաև ծրագրի ձախողումներին և այն քայլերին, որոնք դեռ պետք է արվեն ու շտկվեն: Միաժամանակ,  բոլոր մասնակիցները միահամուռ էին ծրագրի ավարտից հետո գործի շարունակականության պահպանման հարցում: Նրանք կարևորեցին նաև աշխատանքների ընթացքում ստեղծված կապերի նշանակությունը և համագործակցության շարունակականությունը: Ընդ որում, ծրագրի որոշ գործընկերներ արդեն իսկ սկսել են առանձին համագործակցության ծրագրեր:

Բոլոր գործընկերները կարևորեցին հեռավար և ցկյանս կրթության դերի տարածումը իրենց կազմակերպություններում շնորհիվ ARMAZEG ծրագրի, ինչը նշանակում է, որ ծրագրի նպատակը մասամբ իրականացված է:  Կոնֆերանսների ընթացքում հնչած զեկույցները վերաբերում էին գործընկեր կազմակերպություններում հեռավար կրթության կենտրոնների ստեղծմանը, ինչպես նաև պիլոտային դասընթացների մշակմանը: Հնչեցված այլ զեկույցները վերաբերում էին հեռավար կրթության առանձնահատկություններին, մասնավորապես ՀՀ ԳԱԱ Օրբելու անվ. ինստիտուտի տնօրեն կ.գ.դ. Նաիրա Այվազյանը ներկայացրեց կենսաբժշկական գիտություններում հեռավար կրթության առաջացրած խնդիրները, պրոֆ. Կետեվան Կութղաշվիլին խոսեց մաթեմատիկա առարկայի դասավանդման մեջ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մասին:

Ծրագրի ղեկավարներն Լյուվենի կաթոլիկ համալսարանից, ինչպես նաև մյուս եվրոպացի գործընկերները հանդես եկան նախօրոք ձայնագրված ելույթներով:

Կոնֆերանսներին հաջորդեցին կարճ աշխատանքային հանդիպումները, որոնք նախատեսված էին դասախոսների և տեխնիկական անձնակազմի համար և սովորեցնում էին ինչպես կիրառել Գալիկաստեր համակարգը և այլ նորարարական միջոցները ժամանակակից կրթական միջավայրում:

Հանդիպումներին մասնակցում էին տարբեր հետազոտական կազմակերպություններից և ԲՈՒՀ-երից շուրջ 60 հոգի: Նկարների համար սեղմել այստեղ:

ARMAZEG ծրագրի հայաստանյան գործընկեր կազմակերպությունների պիլոտային դասընթացների հակիրճ նկարագրի համար սեղմիր այստեղ: