ARMAZEG 6-րդ Գործընկերային Հանդիպումը

05 Մայիս, 2017

Սույն թվականի ապրիլի 27-28-ը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ARMAZEG ծրագրի վերջին՝ 6-րդ գործընկերային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի բոլոր աշխատանքային փաթեթներին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Գործընկեր համալսարանների ներկայացուցիչները գնահատեցին կատարված աշխատանքը և վերջնական քայլերը՝ ծրագիրը բարեհաջող ավարտին հասցնելու համար:

Որոշվեց, որ ծրագրի վերջնական գիտաժողովը տեղի է ունենալու 2017 թ. մայիսի 19-ին միաժամանակ Հայաստանում և Վրաստանում: Հայկական կողմից գիտաժողովը կազմակերպվելու է ՀՀ ԳԱԱ  Ինֆորմատիկայի և Ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, իսկ  վրացական կողմից՝ Սուրբ Անդրեաս Նախակոչի անվան համալսարանը:

Ըստ պայմանավորվածության, ծրագրի շրջանակներում հայկական և վրացական համալսարանների կողմից առաջարկվող պիլոտային դասընթացները կդրվեն ARMAZEG moodle հարթակի վրա, իսկ հեռավար դասընթացները տեղի կունենան 2017 թ-ի սեպտեմբերին համապատասխան գործընկեր համալսարաններում: