Գործընկերային հանդիպում Թբիլիսիում

09 Նոյեմբեր, 2016

Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ARMAZEG ծրագրի գործընկերների հերթական հանդիպումը Վրացական տեխնիկական համալսարանի ժողովների դահլիճում։ Լյուվենի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչն անդրադարձավ ծրագրի իրականացման հետ կապված կառավարման հարցերին։ Հեռավար կրթության կենտրոնների համար նախատեսված սարքավորումների երկորդ մասի ձեռքբերումը, պիլոտային դասընթացքների պատրաստումը, տեղեկության տարածումը և այլ հարցերը քննարկման հիմնական թեմաներն էին։ Գործընկերները համաձայնության եկան դիմելու Եվրահանձնաժողովին՝ նախագիծը 6 ամսով երկարաձգելու խնդրանքով։ Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին իրենց կազմակերպություններում նախագծի իրականացման ընթացքի մասին։ Խոսքը հիմնականում վերաբերում էր հեռավար կրթության կենտրոնների և պիլոտային ծրագրերի ստեղծանը։